




Finny-ն ողջունում է քեզ:
Finny-ն պաղպաղակների և կիսաֆաբրիկատների տեսականի է, որը ստեղծված է հեշտացնելու քո առօրյան և ընձեռելու հնարավորություն՝ ընտրելու որակյալը և համեղը խելամիտ գներով:

Finny-ի հիմնական առաքելությունը հանդիսանում է որակյալ և բնական բաղադրիչներով պատրաստված մթերքի արտադրությունը, որովհետև Finny-ի համար կարևոր է իրեն ընտրողի առողջությունը: Finny-ն արտադրությունը կազմակերպել է էկոլոգիապես մաքուր վայրում, ինչպես նաև օգտվում է վերարտադրվող էներգիայի աղբյուրներից՝ հոգալով բնության մաքրության մասին և հավատարիմ մնալով կայուն զարգացման բիզնես մոդելին:



«Մառնիկ» ընկերությունը հիմնադրվել է 2000թ.-ին։ Ընկերությունը հանդիսանում է ֆիննական «Valio» ապրանքանիշի բացառիկ պաշտոնական ներմուծողը, ինչպես նաև հայկական «Finny» ապրանքանիշի արտադրողը Հայաստանի Հանրապետությունում։




«Մառնիկ» ընկերությունը 2020թ․-ից սկսել է իր սեփական արտադրությունը Finny ապրանքանիշով, որի նպատակն է սպառողին առաջարկել բացառապես բնական բաղադրիչներով և ֆիննական կարագով պատրաստված հայկական պաղպաղակ և խմորեղեն։
Միաձուլելով նորարարական տեխնոլոգիան դարերով սիրված և ապացուցված որակի հետ՝ Finny-ի գերնպատակն է հաճախորդի համար ստեղծել այնպիսի արժեք, որը կդառնա ամենօրյա անփոխարինելի ընտրություն:

> 80
աշխատակից

> 20
ապրանքատեսականի

> 60.000 մ²
գործարանի տարածք

ֆիննական կարագ

քիչ շաքարավազ

ոչ մի արհեստական հավելում


բնական բաղադրիչներ

կայուն համ

մնայուն որակ
